Ժամանակով Սերժը Տերն էր,
Նիկոլն էլ ձեռքին պաշտոն չուներ։
Եկավ մի օր, գարնանամուտին,
Թրաշը պահած մինչև գոտին,
Ազատության շեմին կանգնեց,
«Մերժի՛ր Սերժին» աղաղակեց։
-Սերժը ու՞ր ա, Կարենն ո՞ւր ա։
-Հացադուլ արա, հրես կերևան։
Սերժը եկավ, քուրքը հագին,
Նիկոլին տեսավ ծառի տակին
-Արա ի՞նչ ես շուխուռ դրել,
Հլա նոր եմ ես ընտրվել,
Մարտի մեկը չես մոռացել։
-Տո Հեր օրհնած, Տենց մի ասա,
Քայլ ենք արել, մարդ հավաքել,
Մարդիկ կասեն՝ փուռն եմ տվել։
Ասավ Նիկոլն ու նեղացած վերադարձավ աչքերը թաց։
Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից