loading...

Սերժ Սարգսյանը խաբս տվեց Նիկոլ Փաշինյանին. ՀՀԿ-ն արդեն նիստ է արել



Դիտումներ ` 2360
Սերժ Սարգսյանը խաբս տվեց Նիկոլ Փաշինյանին. ՀՀԿ-ն արդեն նիստ է արել

ՀՀԿ-ն տեղեկություն է տարածել, որ Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ Խորհրդի արտագնա նիստ, որտեղ կայացվել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու որոշումը: Թեկնածությունը կներկայացվի խորհրդարան, որտեղ ապրիլի 17-ին սպասվում է վարչապետի քվեարկություն:



ՀՀԿ-ից հայտնում են, որ Կարեն Կարապետյանն է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ, Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը իր համախոհներին հայտարարել էր, որ 16.30-ին հզոր ավտոերթ կանեն Ծաղկաձոր, քանի որ ՀՀԿ-ն որոշել է նիստը տեղափոխել այնտեղ, ոչ թե անել կուսակցության գրասենյակում: 


Բանն այն է, որ դրանից էլ առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ կշրջափակեն կուսակցության գրասենյակը:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/174079


loading...

Փակել