loading...

Սերժ Սարգսյանը մերժեց ու սպառնաց Նիկոլին եւ հեռացավ. Տեսանյութ



Դիտումներ ` 3128
Սերժ Սարգսյանը մերժեց ու սպառնաց Նիկոլին եւ հեռացավ. Տեսանյութ

Արմենիա Մարիոտում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարճ տեւեց: Սերժ Սարգսյանը նախ հայտարարեց, որ չի պատկերացնում, թե ինչպես են բանակցելու լրագրողների ներկայությամբ, ապա Նիկոլ Փաշինյանին ասաց, որ շանտաժով բանակցություն չի լինում, սպառնացել, որ հետագա զարգացումների պատասխանատվությունն ընկնելու է Նիկոլ Փաշինյանի վրա: Նա Նիկոլին ասաց, որ դասեր չի քաղել մարտի 1-ից:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին Սերժ Սարգսյանին ասաց, որ նա չի հասկանում, որ իշխանությունը Հայաստանում անցել է ժողովրդին, եւ նա պետք է հեռանա:



Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ 7 տոկոս ստացած խմբակցությունը չի կարող խոսել ժողովրդի անունից, եւ հեռացավ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պայքարի ուժը պետք է կրկնապատկել, եւ ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոցներ:Նիկոլին հարց տվեցին, թե արդյոք պայմանավորվածություն չի եղել, որ բանակցելու են հենց հրաժարականի օրակարգով, նա ասաց, որ եղել է նման պայմանավորվածություն:


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը պատրաստ է բանակցության միայն հրաժարականի պարագայում:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/174724


loading...

Փակել