loading...

Սերժ Սարգսյանը իր կենսագրությամբ «գործ տվող» է եղել. Զ. Փոստանջյան



Դիտումներ ` 2026
Սերժ Սարգսյանը իր կենսագրությամբ «գործ տվող» է եղել. Զ. Փոստանջյան

«Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունների «ձեռքը խառն» է, ինձ՝ Վրաստանի սահմանը հատել չթողելու հետ, քանի որ մենք գնում էինք այնտեղ ընդվզման գործառույթ իրականցնելու մասին տեղեկացնելու»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, հավելելով, որ ցանկացած ընդվզում, որը դեմ է Սերժ Սարգսյանի ռեժիմին  կարող է մտահոգել վերջիններիս: 



Փոստանջյանը նշեց, որ ՀՀ իշխանության մեծ մասը գործ տվողներն են , գլխավորությամբ Սերժ Սարգսյանի, և որ դա կարող էր պատճառ հանդիսանալ Վրաստան գնալու արգելքի համար.

 « Սերժ Սարգսյանը իր կենսագրությամբ «գործ տվող» է եղել, անգամ այդ պաշտոնին է եղել հայտնի Գևորգովի (Կևորկով) մոտ, հետևաբար նրանք ինչ որ բաներ են երևի ուղարկել, և իրենց ուղարկած բողոքները ունեցել են ազդեցություն Վրաստանում:


Բարեբախտաբար Միացյալ Նահանգները լինելով ժողովրդավար պետություն այստեղի իշխանավորների ձեռքերը  չհասան՝ այնտեղ նույնպես կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար, իսկ Վրաստանը ունենալով լուրջ խնդիրներ ժողովրդավարության հետ  ականջալուր եղան ուղարկված բողոքներին»,- նշեց Փոստանջյանը, ավելացնելով,  որ ցանկացած ապօրինություն պետք է ստանա գնահատական և  փորձելու է վերականգնել իր խախտված իրավունքները, բողոքարկելու միջոցով:

http://politik.am


loading...

Փակել