loading...

Սերժ Սարգսյանը հայտնեց որոշման մասին



Դիտումներ ` 1128
Սերժ Սարգսյանը հայտնեց որոշման մասին

«Այս կարգավիճակով վերջին անգամ ենք հանդիպում», ասել է Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին: Մեկ օրից նա վայր կդնի իր լիազորությունը, կառավարությունը հրաժարական կտա, Կարեն Կարապետյանը ժամանակավոր կպաշտոնավարի մինչեւ ապրիլի 17-ը: Սարգսյանը գոհունակություն է հայտնել կառավարության աշխատանքից, միեւնույն ժամանակ ասել, որ դեռ շատ անելիքներ կան:

Նա ասել է, որ կառավարություն ձևավորելու մանդատը ՀՀԿ-ինն է լինելու մինչև 2022 թվականը: «Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսկացության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի», ասել է նա:

 



Սերժ Սարգսյանը խոսում է ոչ թե պետական պաշտոնների, այլ կուսակցության ղեկավար պաշտոնների մասին, այդպիսով ՀՀԿ-ում առկա հիերարխիան փաստացի տարածելով կառավարության վրա: Դա թերեւս այն «սահմանադրական հիմնավորումն» է, թե ինչու է բոլոր դեպքերում երկրի դե ֆակտո ղեկավարը լինելու ՀՀԿ նախագահը՝ Սերժ Սարգսյանը, անկախ նրանից՝ թե ով է լինելու վարչապետ: Թեեւ, չի բացառվում, որ սա նաեւ ուղիղ տեքստով որոշումն է՝ ՀՀԿ ղեկավարն ու առաջին տեղակալը համապատասխանաբար ստանձնում են վարչապետի ու առաջին փոխվարչապետի պաշտոնները:

 


Սերժ Սարգսյանը նշել է, որ կառավարությունը լավ ցուցանիշներ ունի, «սակայն անցյալ տարվա ընթացքում մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել, բազմաթիվ խոստումներ ենք տվել, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն»: Սա էլ կարելի է ասել տնտեսական հիմնավորումն է, որն իրականում արտահայտում է ներքին պայմանավորվածությունները: Կարեն Կարապետյանի խոսքը վկայում է, որ նա համաձայն է «ընթացքը շարունակելուն»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել