loading...

Սերժ Սարգսյանը՝ վարչապետ, Գագիկ Ծառուկյանը՝ փոխվարչապետ. Ապրիլյան պլանը գաղտնազերծվել է



Դիտումներ ` 1137
Սերժ Սարգսյանը՝ վարչապետ, Գագիկ Ծառուկյանը՝ փոխվարչապետ. Ապրիլյան պլանը գաղտնազերծվել է

Ապրիլին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններից առաջ հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում: Մեր ունեցած տեղեկություններով՝ քաղաքական հերարխիան նոր ծրագիր է մշակել որով էլ առաջնորդվելուն են ապրիլին: Ըստ այդ ծրագրի՝ ՀՀ վարչապետ և երկրի ղեկավար կդառնա ՀՀԿ նախագահ, ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչը ի դեպ նա հաստատեց իր հարցազրույցի ընթացքում: Առաջին փոխվարչապետի պաշտոնը կստանա ընդդիմադիր անվան տակ հանդես եկող «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Մեր իրականության մեջ կարծես արդեն ավանդույթ է դառնում ազգովի խնդրած -բերած ղեկավար ունենալու պրակտիկան: Ազգովի գնացին Ծառուկյանի դուռը՝ մարդը հրաժարման ուխտից դուրս եկավ, ու քաղաքական դաշտը գունավորվեց: Այժմ էլ վարչապետացուների մշուշոտ ակնարկներից է պարզ դառնում , որ ժողովուրդը դարձյալ խնդրողի դերում է՝ անորոշ իրավիճակում երկիրը անտեր չթողնել, ապակայունացնող զանազան վտանգավոր տարրերի ձեռքից իրեն ազատել:

 


Դեռ մեկ հավելումով ՝ երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործը, քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցը համարել չափազանց կարևոր գերխնդիր։ Թե ուր են ուղղված մեսիջները երկու կարծիք լինել չի կարող։Ապագա վարչապետը կպաշտոնավարի այնքան ժամանակ մինչև իր աճեցրած ձեռնասունների նոր թիմը կսովորի ղեկավարել:

Իսկ թե ովքեր են նրանք և ում գլխավորությամբ են իջնելու ասպարեզ՝ հանրությունը լավ գիտի: Արդյո՞ք փոխվարչապետ կդառնա նաև Անդավաճան «հին ընկերներից» մեկը, ցույց կտա ժամանակը, բայց որ ՀՅԴ-ն մառան մտած կատվի պես այս խաղում սպասում է իր բաժնին դա փաստ է:

Չի բացառվում, որ փոխվարչապետի պաշտոն կվստահվի ոսկե երիտասարդությանը:


 ՀՀԿ-ն միավորելով նաև ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությանը կհայտարարի դարակազմիկ՝ «համազգային վստահության» կառավարության մասին, որի նմանը անկախության շրջանում դեռ չէր եղել:

Արդյո՞ք խաղից դուրս կմնա գործող վարչապետ Կարեն Կարապետյանը և իր ողջ թիմը, կերևա իր ժամանակին: Այս ընթացքում պայքարի միակ մարտիկը կմնան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, թե՝ նրանց համար նոր ձևաչափ կընտրվի, դարձյալ կերևա առաջիկայում, բայց որ նրանց օժանդակող ոչ մի քաղական ուժ չի հայտնվի, իսկ հասարակությունը անհաղորդ կմնա «միտինգային» պայքարին, այսօր էլ պարզ է:

Սակայն ԵԼՔ դաշինքը չի կազմալուծվի: Բանն այն է, որ ԵԼՔը ձեռընտու է իշխանություններին հենց այս տեսքով: Նիկոլ Փաշինյանին կմնա իր երազած՝ «Միակ ընդդիմություն» կոչումը: Վարչապետի ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ պակաս: Մեզ մնում է հետևել իրադարձություներին:


loading...

Փակել