Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, «պատանդ» է մնացել ԱԳՆ շենքում, երբ ցուցարարներն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջափակել էին նախարարությունների սպիտակ շենքը, որտեղ գործում է նաեւ ԱԳՆ-ն:
Լեւոն Սարգսյանը պատուհանից ուշադիր հետեւում է «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության գործողություններին: