Սեռական բնույթի հերթական սարսափելի միջադեպն է արձանագրվել Երևանում՝ ամուսնալուծված հայրը իր մանկահասակ՝ 3-ամյա երեխայի հանդեպ կատարել է անառակաբարո գործողություններ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` փոքրիկի մոտ պոլիկլինիկայում ախտորոշվել է «վուլվոբագինիտի մնացորդ այլ երևույթներ»: 3-ամյա աղջնակին բուժօգնության է տեղափոխել նրա տատիկը` հոր հետ տեսակցությունից հետո:
Խնդիրն այն է, որ փոքրիկի ծնողներն ամուսնալուծված են, և հունիսի 1-ին նրան տեսակցել է հայրը` իր տանը, որից հետո երեխայի մոտ ի հայտ են եկել նշված խնդիրները: