loading...

Սենսացիոն միջադեպ տեսեք թե ինչ է եղել վերջին սերիալի ժամանակ



Դիտումներ ` 1813
Սենսացիոն միջադեպ տեսեք թե ինչ է եղել վերջին սերիալի ժամանակ

Երեկ ավարտվեց «Ֆուլ հաուս» սիթքոմի 6–րդ եթերաշրջանը։ Թեև այս եթրաշրջանում ոչ բոլոր պատմությունները հանգուցալուծում ստացան, նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, ավելի վաղ ասել էր, որ դեռևս չգիտի` նախագիծը նոր եթերաշրջան կունենա՞, թե` ոչ։ Tert.am Life–ի հետ զրույցում Մենչը հնչեցրեց սպասված հարցի պատասխանը` «Ֆուլ հաուսը» կունենա 7–րդ եթերաշրջան, սակայն դա կլինի վերջինը։

 
 «Մենք չենք ուզում հոգնեցնել մարդկանց, ուզում ենք նախագիծն ավարտել բարձր նոտայի վրա, այդ իսկ պատճառով 7–րդ եթերաշրջանով կեզրափակենք «Ֆուլ հաուսը»։ Հավատացեք, մեզ  էլ է պետք հանգստանալ` 3 տարի անընդմեջ
 
 

անում ենք այս նախագիծը»,– ասաց Արմենն  ու հավելեց, որ իր բոլոր եթերաշրջանների ընթացքում «Ֆուլ հաուսը» պահպանել է բարձր ռեյթինգն ու եղել Հայաստանի առաջատար սիթքոմը։ «Մենք չենք ուզում ռեյթինգն ընկնի, նոր փակենք նախագիծը։ Այդ տրամաբանությամբ ևս 5-6 եթերաշրջան կարող էինք անել»,– նկատեց պրոդյուսերը։

 

Հարցին` հնարավո՞ր է անձնակազմի հետ այլ համագործակցություն լինի, Մենչն ասաց, որ այժմ միանշանակ պատասխանել չի կարող, սակայն չի բացառում, որ ժամանակավոր դադարից հետո նոր ձևաչափով վերադառնան էկրաններ։ «Այս ձևաչափում 7-րդ եթերաշրջանը «Ֆուլ հաուսի» համար վերջինն է, սակայն հնարավոր է` 1 տարի անց

 
նոր ձևաչափ մտածենք։ 7–րդ եթերաշրջանով, որպես սիթքոմ, նախագիծը սահմանում է ռեկորդ հայկական իրականության մեջ, որովհետև Հայաստանում երբեք չի եղել 7 սեզոնանոց սիթքոմ, առավել ևս, որ ունեցել է բարձր վարկանիշ բոլոր եթերաշրջաններում»,– նկատեց նա։
Վերջին եթերաշրջանում սիթքոմում սպասվում է դերասանական կազմի փոփոխություն։ Ավարտվում են Հայկ Պետրոսյանի և Թամարա Պետրոսյանի կերպարային գծերը։ Փոխարենը սիթքոմում կավելանա նոր կերպար, որին կմարմնավորի Մկրտիչ Արզումանյանը։
 

«Մկրտիչ Արզումանյանն այս եթերաշրջանի մի սերիայում ներկայացավ Մուշեղի հոր և Ֆելոյի հորեղբոր կերպարով և բավականին  սիրվեց։  Վերջին եթերաշրջանում, ի վերջո, կլինի մի մարդ, որից վախենում է Մուշեղը։ Միգուցե

 ընթացքում կարիք լինի նաև աղջկա կերպար, սակայն դա դեռ հստակ չէ ։ Այդ մասին կխոսենք, երբ սցենարի վրա աշխատանքն ավարտված լինի»,– հայտնեց դերասանը։
 

Մենչը դեռևս չգիտի` իր կերպարային գիծը կշարունակվի՞, թե` ոչ.  «Իմ հայտնվելը սիթքոմում ինքնանպատակ չէ։ Ամեն ինչ կախված է սցենարային զարգացումներից»։



Վերջում պրոդյուսերը նկատեց, որ սցենարային հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ «Սյուժեի աշխատանքներն արդեն սկսել ենք, ուզում ենք սցենարն ամբողջությամբ պատրաստ լինի մինչև նկարահանումների մեկնարկը։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հարաբերությունների շատ խուճուճ զարգացումներ կլինեն։ Այս
եթերաշրջանում պարզ դարձավ, որ Ֆելոն և Տաթևը ամուսնացել են և գնել բնակարանը, Լիկան  խնդրել է ապրել իրենց հետ, Մուշեղն ապրում է Տամարայի տանը, Արսենը ևս ապրելու է Մուշեղենց տանը։ Լիկայի և Արսենի միջև ոչինչ չստացվեց։  7–րդ եթերաշրջանը կսկսվի Մուշեղի հոր մուտքով. նա գալիս է  և բավականին երկար մնում։ Սյուժեն այնպես ենք մտածել, որ «Ֆուլ հաուսը» կարող էր այստեղից սկսվել»,– եզրափակեց Մենչը։
loading...

Փակել