Ահագին երկար փորս բռնած խնդում էի: Ոնց կուզեք ընդունեք, ինչ նպատակով ա գրված՝ ոնց կուզեք տենց մեկնաբանեք, բայց չեմ կարա չկիսվեմ:) Մի սենսացիոն բացահայտում վարչապետի ընտանիքի ու մերձավոր շրջապատի մասին:) (Նախորդ տարբերակում պատմական անճշտություններ կային, ուղղեցի, նորից սեպագրեցի:)) Ասեմ ձեզ՝ պատմությունը քիչ առաջ ինձ պատմեց «Հայկական Ժամանակի» խմբագիր Lusine Barseghyanը, որն էս պատմության մի մասին ականատես ա եղել, մյուս մասը նրան պատմել ա Sipan Pashinyan:
Սիփանը, որ վարչապետի ավագ եղբոր՝ Արտակ Փաշինյանի որդին ա, տարածքային կառավարման նախարարությունում ինչ-որ ահավոր վազվզող պաշտոնում աշխատելուց բացի նաև «Հայկական ժամանակի» հրատարակիչն ա՝ գիշերը թերթը տպում ա ու հանձնում ցրիչներին: Այլ կերպ ասած՝ Սիփանին էդ գործերի համար օդի պես մեքենա ա պետք: Սիփը մոտ 2000 դոլարանոց վարկով առած մի մեքենա ուներ (ըստ Լուսինեի՝ մի հատ չխկլիկ տրաքած ֆոլկսվագեն):
Բայց էս վերջերս պատահաբար թափվում ա վարչապետի ավագ եղբոր՝ Արտակ Փաշինյանի պայթած Ռենոյի (որը Նիկոլ Փաշինյանի հին մեքենան ա), ինչպես ասում են, մատոռը: Արտակ Փաշինյանը, բացի վարչապետի եղբայր լինելուց, համատեղության կարգով նաև «Հայկական ժամանակի» օպերատորներին ա ստեղ-ընդեղ տանում, այսինքն առանց մեքենա չէր լինի: Էստեղ գալիս ա պատմության հանգույցը :
Սիփանը պարզվում ա, որ վարչապետի խորհրդական Vahe Hovhannisyanը ծառայողական մեքենա ա ստացել, ու խնդրում ա նրանից իր սեփականը վերցնել յոլա տանել, մինչև իր պատվիրած մեքենան ձմռան կողմերը Ամերիկայից կհասնի Հայաստան:
Վահիկը տալիս ա: Դե Սիփանն էլ իր պայթած ֆոլցվագենը տալիս ա հորը՝ որ ՀԺ-ի աշխատանքը չկանգնի: Սա մի առանձին պատմություն ա՝ սպինոֆ, ֆիլլեր, կարելի ա ասել: Էն մասին, թե ինչպես ա Արտակի քշած ֆոլցը դառնում էն միակ 25 տարեկան ու ծակ գլուշիծելով ծուխ հանող ավտոն, որը տեսնելուց գայիշնիկները ձգվում են: Էստեղ գալիս ա պատմության կուլմինացիան: Մի օր վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը տեսնում ա Սիփանի քշած ավտոն ու հարցնում՝ թե ումն ա դա: Սիփանը դե պատասխանում ա, որ Վահիկինը:
Փաշինյանը թե՝ իսկ ինչի ես դու Վահիկի ավտոն քշում: Սիփը թե՝ դե պապայի ավտոն փչացել ա, իմը տվել եմ իրան, Վահիկինը վերցրել եմ: Վարչապետը թե՝ բա Վահի՞կը ինչով ա գալիս գործի: Սիփանը թե՝ դե իր ծառայողականով: Փաշինյանը այ էդտեղ հնչեցնում ա շեքսպիրյան հարցը՝ խի Վահիկին ավտո հասնում ա՞: Էս հարցը ընդունելով որպես սիգնալ, իմ ճանաչած ազնվագույն մարդկանցից մեկը՝ Վահե Հովհաննիսյանը, մեքենան հենց հաջորդ օրը հանձնում ա հետ: Արդյունքում Սիփանը մնում ա առանց մեքենա, հո հոր ձեռքից հետ չէր վերցնի պայթած ֆոլցը, ինչքան չլինի՝ երկրի ղեկավարի ավագ եղբայրն ա:
Ու Լուսինեն պատմում ա, թե ոնց էր Սիփը երեկոները թերթ գալիս ու տպարան գնում մարշրուտկով՝ քթի տակ լուռ մրթրթալով: Էստեղ գալիս ա լուծումը: Սիփանը մի օր որոշում ա կայացնում ու գալիս - համոզում ա Hayk Gevorgyanին, որը «Հայկական ժամանակի» տնօրենն ա ու համատեղության կարգով ամենատնտեսող ու արդյունավետ հարկատուն (վանեցի ա վոբշեմ), որ Հայկը ավտո առնի ու իր հազար տարվա պայթած Նիվան տա իրեն: Կարճ ասեմ՝ Սիփանի էդ նախաձեռնությունը բարեբախտաբար ստացվում ա, որովհետև Հայկը արդեն մի քանի տարի ա պլանավորում էր նոր մեքենա գնել, ու էդ նպատակով կողքի էր դրել մի ամբողջ 2000 դոլար:
Արդյունքում էսօր Սիփանը հին Նիվա ունի, Հայկը ինչ-որ նոր հին բան, իսկ Վահիկը չունի ծառայողական մեքենա: Կարող ա պատմությունը մի քիչ կիսատ գիտեմ, ինչ-որ բաներ թերի ա: Բայց ես էս թվարկածս տղերքին սենցը լինելու համար եմ ամենաշատը սիրում:
https://www.facebook.com/vahagn.tevosyan
Նյութի աղբյուրը` Yelaket.am