loading...

Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից



Դիտումներ ` 757
Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից

1in.am -ը գրում է.

Օրեր առաջ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «հպարտորեն» հայտարարեց, որ «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է, ինչին հաջորդեցին հանրային դժգոհություննեչը։ Բարձրացված աղմուկի հետևանքով Աճեմյանը հրաժարական տվեց։ Շատ հնարավոր է՝ նրան հուշել են հրաժարական տալ, որովհետև Աճեմյանի հետագա պաշտոնավարումը հղի էր իրական սկանդալի վտանգով, որը կհարվածեր արդեն ոչ միան նրա անհատական, այլ՝ նաև կառավարության քաղաքական հեղինակությանը։

Բոլոր փաստերը հուշում են․ որ հենց Գևորգ Աճեմյանը կամ նրա միջոցով «Կյանքի խոսք» աղանդն է կանգնած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման թիկունքում։ Հակակաթողիկոսական այս շարժումը, որը միավորում է ընդամենը մի քանի տասնյակ մարդու, շահարկելով թավշյա հեղափոխության օրակարգն ու կարգախոսները շաբաթներ շարունակ անվայելուչ արտահայտութոյւններով ու ագրեսիվ տոնով պահանջում է Գարեգին Բ Կաթողիկոսի հրաժարականը։ վերջին տասնօրյակում իրադարձությունները դրամատիկ ընթացք ստացան, երբ շարժման անդամները նախ ներխուժեցին Մայր Աթոռի դիվանատան տարածք, իսկ հետո՝ Վայոց ձորում ձորում շրջափակեցին Հայրապետի տեղաշարժը։

Այս իրադրաձությունները վերջնականապես հունից հանեցին Մայր Աթոռին ու նաև՝ իրավապահ մարմիններին։ Հակակաթողիոկսական ցույցերի ակտիվ մասնակից Կորյուն աբեղան կարգալույծ արվեց, իսկ նրա կողմնակիցների դեմ ոստիկանությունը հարուցել է քրեկան վարույթ։

 



Խիստ ուշագրավ է, որ կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հրաժարական է տվել այս իրադարձություններին զուգահեռ։ Չենք բացառում անգամ, որ իշխանության պատկան մարմինները տեղեկացել են, որ կառավարության «տաքուկ անկյունում» հայտնված աղանդավորականը պետական դիրքն օգտագործում է՝ «Կյանքի խոսքի» քայքայիչ գործունեությունը առաջ տանելու համար, տվյալ դեպքում՝ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժմանն աջակցելու և Հայաստանյաց Աառաքելական եկեղեցու դեմ համակարգված պայքար կազմակերպելու նպատակով։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման գործունեությանը հետևողները նկատում էին, որ գործ ունենք, ըստ էության, աղանդավորական շարժաման հետ, որը թիրախավորում է Ամենայան հայոց կաթողիկոսին՝ եկեղեցին, նրա համազգային առաելությունը վարկաբեկելու նպատակով։


Հայտնի ճշմարտություն է՝ «Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ» (Ղուկ. 8:16-17)․ այս դեպքում ապացուցող փաստերը ջրի երես դուրս եկան անմիջապես այն բանից հետո, երբ Գևորգ Աճեմյանը հեռացավ կամ հեռացվեց կառավարության գործերի կառավարիչի պաշտոնից։ Այլևս չկար պետական այն օղակը, որն ակնհայտ հովանավորության տակ էր առել կեղծ եկեղեցասերներին և նրանց եկեղեցաքանդ շարժումը և հրապարակ եկան տեսագրություններ, լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ուղղորդվել, ֆինանասվաորվել է «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության կողմից։

Դա, ըստ ամենայնի, տեղի է ունեցել կառավարության նախկին պաշտոնյայի համակարգմամբ և ուղղորդմամբ․ համենայն դեպս՝ հակակաթողիկոսական շարժմանը միացել է «Ավտովարորդների պաշտապանության լիգա» կազմակերպության անդամ ներկայացած Վահե Պետրոսյանն, ով «Կյանքի խոսք» աղանդի անդամ է և կառավարության գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանի մերձավոր ընկերը։ «Կյանքի խոսքը»՝ հակակաթողիկոսական շարժմանը նյութապես և կազմակերչպչական հարթության վրա աջակցել է Վահե Պետրոսյանի շնորհիվ, իսկ Գևորգ Աճեմյանն ապահովել է ազգադավ այս ձեռնարկի պետական տանիքը։ Փաստորեն՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները «Կյանքի խոսք» աղանդի հետևրոդներն են և ֆինանսավորվում ու հովանավորվում են նրանց կողմից։

Բարեբախտաբար, այս ամենն արդեն բացահայտված է ու սև ամպերն հեռացվել են Հայաստանյաց Աառքելական եկեղեցու գլխից։ Սակայն օրակարգում դարձյալ կառավարության կադրային քաղաքականությունն է, որի հետևանքներից մեկը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ մեր եկեղեցու, հանրային հարաբերությունների համար։ Այս օրեին չափազանց մեծ է մարդկանց թիվը, որոնք տարբեր հարթություններում փորձում են շահարկել հեղափոխությունը, նրա արժեքները՝ հետապնդելով խնդիրներ, որոնք հակոտնյա են մեր պետական, համազգային օրակարգին։

Հեղափոխությունն ու նրա ձևավորած կառավարությունը հնարավորինս արագ պետք է ֆիլտրել նման կադրերից։

https://www.1in.am/2393763.html


loading...

Փակել