Մոսկվայում եղանակի կտրուկ վատացման պատճառով Մոսկվայի Շերեմետևո (4 չվերթ) և Դոմոդեդովո
(1 չվերթ) օդանավակայաններից դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շերեմետևոյում տեղատարափ անձրևի պատճառով թռիչքավայրէջքային ուղին հեղեղվել է։
Մոսկվայում և Մերձոսկովյան շրջանում փոթորիկն ու կայծակը դարձել են 3 մարդու մահվան պատճառ։ Առնվազն 5 մարդ վնասվածքներ են ստացել։