ԱԱԾ-ն այսօր հատուկ գործողություններ է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը: Նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին իրավապահները ավտոմեքենայով տեղափոխեցին այլ վայր: Իսկ տնից դուրս բերվեցին մի շարք առարկաներ, այդ թվում զենք:
Ավելի ուշ տնից իրավապահների ուղեկցությամբ դուրս եկավ Սաշիկ Սարգսյանը, ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանի ուղեկցությամբ նստեց մեքենա:
Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր դատախազությունը որոշել է վերաբացել 2007 թ. գործը, ըստ որի՝ Սաշիկ Սարգսյանի որդին կրակել է մի քաղաքացու որովայնին: