Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանը, ով Հայաստանում մի շարք բիզնեսների տերն ու տիրակալն է , որոշել է , դրանց ավելացնել ևս մեկը:
Մեր տեղեկություններով Սաշիկ Սարգսյանը փորձում է այս անգամ էլ «նեղը գցել» Երևան մտնող մեծ բեռնատարերին (ֆուռերին) , օրենքի սահմաններում ստիպելով լվանալ մեքենաները, նոր շարժվել առաջ:
Նշենք, որ առաջին ավտոլվացման կետը կառուցվում է Երևան մտնող ավտոճանապարհի հարակից՝ Արծիվ կոչվող հուշարձանի տարածքում:
Հավելենք, որ ավտոլվացման կետի գործարկումից հետո , սպասվում է ՃՈ խիստ վերահսկողություն, ըստ որի վարչական պատասխանատվության կենթարկվեն այն վարորդները ում բեռնատարները մաքուր վիճակում չեն լինի: