loading...

Սարսափելի միջադեպ. 11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել․ /ֆոտո/



Դիտումներ ` 642
Սարսափելի միջադեպ. 11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել․  /ֆոտո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուզբեկստանում։ Բժիշկները 11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել։ 

Փոքրիկին մայրը բերել է հիվանդանոց, քանի որ վերջինը միզելու հետ խնդիրներ է ունեցել։ Երբ բժիշկները ռենտգեն հեռազոտություն են անցկացրել, շոկի են ենթարկվել՝ փոքրիկի մարմնում 16 ասեղ գտնելով։ 

Նրան 9 ժամանոց վիրահատության են ենթարկել՝ հանելով ասեղները։ 



Դրանք փոքրիկի մարմնի տարբեր մասերում են եղել, այդ պատճառով բժիշկները վստահ են, որ դրանք ինչ որ մեկը հատուկ է մտցրել նրա մարմնի մեջ։ 

Այժմ փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։

Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

 


loading...

Փակել