loading...

Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետի ահռելի ունեցվածքը. news.am



Դիտումներ ` 978
Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետի ահռելի ունեցվածքը. news.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբարորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շատ երիտասարդ տարիքում հասցրել է ահռելի կարողություն կուտակել:2013թ.-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակված, 29-ամյա Արտակ Ալեքսանյանն առաջին անգամ է հայտարագիր ներկայացնում:



Ըստ այդմ, նա ունի 4 թանկարժեք ավտոմեքենա՝ TOYOTA COROLLA 1.6, BENTLEY MULSANNE, ROLLS-ROYCE GHOST եւ BMW X6, ինչպես նաեւ 1 բեռնատար ավտոմեքենա:Սամվել Ալեքսանյանի եղբորորդի թաղապետը, պարզվում է, միլիոնատեր է. նա ունի 368 մլն դրամի բաժնետոմսեր, 180 մլն դրամ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո:

Հատկանշական է, որ Արտակ Ալեքսանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել:


 Ու այս տարի միլիոնատեր թաղապետի աշխատավարձը կազմել է ընդհանուր 1 մլն 430 հազար դրամ:

Նշենք, որ Արտակ Ալեքսանյանը 2011թ.-ից աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2013 թ. նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:

http://hayeli.am


loading...

Փակել