loading...

Սա հակաժողովրդավարական հայտարարություն է . Շարմազանովը՝ Փաշինյանին



Դիտումներ ` 2399
Սա հակաժողովրդավարական հայտարարություն է . Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ առնվազն ժողովրդավարական հայտարարություն չէ Փաշինյանի՝ «կամ ես եմ վարչապետը, կամ երկիրը վարչապետ չի ընտրելու» հայտարարությունը: Այս մասին Շարմազանովը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, այսօր Հարապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արեց այդ հայտարարությունը:

«Սա դեպի դիկտատուրա տանող հայտարարություն է: Ես շատ եմ հարգում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին, բոլոր բողոքավորներին, փողոց դուրս եկած քաղաքացիների իրավունքները, բայց չի կարելի նման ուլտիմատումով գնալ՝ կամ ես եմ, կամ ոչինչ:



 Կներեք, սա ոչ ժողովրդավարական գործչի հայտարարություն է, և ես չեմ կարծում, որ որևէ մարդ, ով քիչ, թե շատ հասկանում է քաղաքականությունից, որևէ դեսպան, միջազգային կառույցի ներկայացուցիչ, ով խոսում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ, կարող է ասել, որ «կամ ես, կամ ոչ ոք»-ը ժողովրդավարական հայտարարություն է:

Պարոն Փաշինյանն ու իր գործընկները մեզ անընդհատ մեղադրում են քաղաքական մենաշնորհի մեջ, որն իրականում չկար, բայց հիմա ինչպե՞ս է լինում՝ կամ ես եմ, կամ ոչ ոք:


Կարող է՝ մարդ կա՝ Էդմոն Մարուքյանին է ընտրում, մարդ կա՝ Արամ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին կամ Կարեն Կարապետյանին:

Իսկ մեր նպատակը բազմակարծություն ունեցող երկիր կառուցելն է: Եվս մեկ անգամ քաղաքացիներին ու բլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում խնդիրները լուծել համերաշխության միջոցով առանց նախապայմանների»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:


loading...

Փակել