Շուշիի ազատագրման օրը, երբ հայ ազատամարտիկները մտան քաղաք ու տեսան, որ եկեղեցին ավերված է, իսկ հրեշտակների արձանները՝ ոչնչացված, եկեղեցու մոտ բերեցին իրենց երեխաներին, որպեսզի Ղազանչեցոցը նորից լինի հրեշտակներով զարդարված: Այս լուսանկարում այդ փոքրիկներից մեկը հրեշտակի թևերով է, ինչը սակայն, ոչ մի կերպ նախատեսված չէր: Թևերը իրականում ազատամարտիկի ձեռքում եղած թաշկինակի շնորհիվ են առաջացել, որով նա՝ երեխային գրկելուց առաջ մաքրել էր արցունքները: Սակայն արդյունքում ստացվել է խորհրդանշական այս լուսանկարը, որն առանց հուզմունքի դիտել հնարավոր չէ:
Թշնամին նույնն է, մենք էլ ենք նույնը, մեր եկեղեցին էլի ամենագեղեցիկն ու խաղաղը կդառնա։
loading...