Ըստ տեղեկությունների՝ գործով ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի հարազատը կրակել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի եղբոր ուղղությամբ: Վերջինս հրազենային վիրավորում է ստացել ծնկի հատվածում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից նշեցին, որ կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացել են: Խումբն աշխատում է վայրում. «Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։
Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնեցին ոստիկանությունից։