Հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին:
1. Բերանում այնքան բակտերիաներ կան, որքան մարդ կա Երկրի վրա:
2. Մազը կարող է դիմանալ խնձորի քաշին:
3. Լեզվի հետքը բացարձակապես յուրօրինակ է:
4. Մարդ օրական 600 միլիլիտր թուք է արտադրում:
5. Տեղեկատվությունը ուղեղին հասնում է շուրջ 400 կմ/ժամ արագությամբ:
6. Գոյություն ունի արյան ոչ թե 4, այլ 29 խումբ:
7. Մեկ օրվա ընթացքում արյունը 19312 կմ հեռավորություն է անցնում:
8. Նյարդերի ընդհանուր երկարությունը մեր օրգանիզմում 75 կմ է:
9. Օրվա ընթացքում մարդը շնչում է 20 000 անգամ:
10. Մարդը կարող է 10 մլն գույն տարբերակել, սակայն չի ուզում հիշել բոլորի անվանումները:
11. Մարդու ականջներն աճում են ողջ կյանքի ընթացքում` տարեկան մեկ քառորդ միլիմետրով:
12. Սիրտը տարվա ընթացքում 35 մլն անգամ է խփում:
13. Ամեն օր մարդը կորցնում է մոտ 1 մլն մաշկի բջիջ, տարեկան՝ 2 կգ:
14. Միջինում յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում 35 տոննա ուտելիք է օգտագործում:
15. Աչքը թարթելու վրա մարդը ծախսում է կյանքի 5 տարին:
16. Գլխուղեղում մեկ վայրկյանում 100 000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում:
17. Ժպտալիս դեմքի 17 մկան է միանգամից աշխատում, լացելիս` 43: