loading...

Շատ համեղ վրացական խաչապուրի,որիբաղադրատոմսը ինձ տվել է մի ծեր վրացի, այժմ ես միայն այսպես եմ պատրաստում



Դիտումներ ` 2056
Շատ համեղ վրացական խաչապուրի,որիբաղադրատոմսը ինձ տվել է մի ծեր վրացի,  այժմ ես միայն այսպես եմ պատրաստում

Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել:

 

Ահա այդ այտնի ոտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստմա պարզ ու հասանելի եղանակով:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ կեֆիր
  • 3 բաժակ ալյուր
  • 2 հավկիթ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ
  • 1/2 թ/գ սոդա
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • 500 գր. չոր պանիր
  • Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:

Պատրաստումը.

Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:

Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք  մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:

Խմորը դնում ենք  խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

  •  Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:
  • Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:
  • Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:
  • Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում:
  • Ծայրերը իրար վրա ենք  բերում պարկի նման և հարթեցնում:
  • Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի):
  •  Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ

Նյութի աղբյուր՝http://hayinfo.net


loading...

Փակել