loading...

Շատ համեղ կոտլետներ սփյուռքահայերի բաղադրատոմսով



Դիտումներ ` 14771
Շատ համեղ կոտլետներ սփյուռքահայերի բաղադրատոմսով

  • աղացած միս տավարի - 900 գր,

  • սպիտակաձավար - 2 ճ/գդ,

  • սև թեյ - 2 հատ,

  • ջուր - 250 մլ,

  • չերրի լոլիկ - 5 հատ,

  • կանաչ սոխ - մի քանի ճյուղ,

  • սոխ - 1 գլուխ,

  • սխտոր - 1 պճեղ,

  • հաց - 2 կտոր,

  • մաղադանոս, աղ - ըստ ճաշակի



Պատրաստման եղանակը Աղացած միսը կարող ենք վերցնել նաև հավի և խոզի: Մսի մեջ լցնում ենք ճզմած սխտորը, կեղևազրկած և մանրացրած լոլիկները, աղն ու պղպեղը: 250 մլ ջրում եռացնում ենք թեյը և լցնում հացի կտորների վրա: Մսի վրա լցնում ենք քերիչով անցկացրած սոխը և ավելացնում սպիտակաձավարը: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատում ենք, ավելացնում հացն ու թեյը և լցնում խճողակի մեջ: Ձևավորում ենք կոտլետներ և տապակում ոչ մեծ քանակությամբ բուսայուղի մեջ:



Источник:՝ https://xohanoc.am/hy/post/hamex-kotletner-spyurqic
© https://xohanoc.am

loading...

Փակել