loading...

ՇՏԱՊ, ՆԻԿՈԼԻՆ. Մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա վարչապետ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ



Դիտումներ ` 2890
ՇՏԱՊ, ՆԻԿՈԼԻՆ. Մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա վարչապետ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

ՇՏԱՊ, ՆԻԿՈԼԻՆ !!!! Մի քանի անգամ ուշադիր լսեցի վահրամ Բաղդասարյանի բերանով հնչեցրած հհկ հայտարարությունը: ա. պնդում է, որ հհկ-ն կաջակցի ՄԵԿ ԵՐՐՈՐԴԻ կողմից առաջադրվող (սահմանադրական պահանջ) վարչապետիության թեկնածուին: բ. ՀՀԿ-ն չի առաջադրի հհկ-ի վարչապետության թեկնածու: գ. Մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ վարչապետ:

Այս հայտարարությունից բնավ չի բխում, որ ամսի 8-ին հհկ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Որովհետև. ա. Ամեն ոք գիտի, որ հհկ-ն, սս-ի գլխավորությամբ միշտ ստել է, խաբել, ՔՑԵԼ... բ. հհկ-ն կարող է իր անդամներից 35-ի կողմից (մեկ երրորդ) առաջադրել ՈՉ ՀՀԿ-ական ԹԵԿՆԱԾՈւԻ՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ: Ինչի մասին որ կա հայտարարությունում: գ. հհկ-ն կաջակցի ու կընտրի մեկ երրորդի կողմից առաջադրված ոչ ՀՀԿ-ական Ռոբերտ Քոչարյանին: Համաձայն իրենց հայտարարության: դ. այդպիսով Մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ վարչապետ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ: Ինչը պնդվում է նույն հայտարարությամբ:



Այս միտքն է հուշում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ակտիվ, բացահայտ ներգրավվածությունը կուլիսային գործընթացներին, այլ նաև այն հանգամանքը, որ նրանց հետ նույն գործընթացներում ստվերային կերպով ակտիվ ներգրավված է նաև Լևոն Տեր Պետրոսյանը (որի քինախնդրությունը շատերին է հայտնի: Առավելևս վերաբերմունքը Ն. Փաշինյանին): Հատկանշական է, որ ԼՏՊ-ն խախտեց իր լռությունը ընդամենը մեկ բան ասելու համար: Որ վարչապետը պետք է ընտրվի բացառապես սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան:

Իսկ վերը նշված եղանակով ռոբերտ քոչարյանի «ընտրությունը» կհամապատասխանի սահմանադրության տառին ու ոգուն: Իսկ ռք-ն անմիջապես կստանձնի վարչապետությունը ու հրաման կտա: Առաջին հրամանը: ՀՀ-ում հատուկ դրություն մտցնելու ու պարետային ժամ սահմանելու մասին: Սա իր բնույթն է: Այս «լուծմամբ» սերժը կվերադարձնի ռոբերտին ունեցած «պարտքը»:

 


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՌԻՆ ՈՒ ՈԳՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ: ՍՍ-ի կեղծած գենսեկական սահմանադրության, որը մերժում էր նաև ԼՏՊ-ն: Այս ծրագրի օգտին է խոսում նաև այն փաստը, որ հրապարակային վ. Բաղդասարյանը ոչ մի կերպ չտվեց Նիկոլի անունը: Իսկ առանձին Նիկոլին վստահեցրել են, թե իրեն են ընտրելու: Որպեսզի նաև Նիկոլը հրահանգի ժողովրդին գնալ տներով ու դյուրինացնի այս ծրագրի իրագործումը: Եթե կա մեկը, որը սս-ի ու հատկապես ռք-ի նենգության ու ազգադավության մեջ չի կասկածում, թող քարով խփի: Ինձ:

Իսկ բոլոր նրանք, ովքեր անմիջական կապ ունեն Ն. Փաշինյանի հետ ու լուրջ կընկալեն այս վերլուծությունը, թող հենց հիմա տան Նիկոլին կարդալու ու եզրակացություն անելու: Մինչ որոշում ընդունելը կամ այն ելույթով հրապարակելը: Գրել է Ալբերտ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/albert.baghdasaryan.7/posts/1744523455636776

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել