loading...

Ռուսաստանը անձնագրեր կտա նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ տարածքում



Դիտումներ ` 2684
Ռուսաստանը անձնագրեր կտա նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ տարածքում

«Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են ԽՍՀՄ տարածքում։ Այժմ նրանց հարկավոր չի լինի հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից»,- այս մասին հայտնում է «PRIVET.AM» կայքը։ ՌԴ Պետդումայի Ազգային հարցերի հանձնաժողովը հաստատել է օրինագիծ, ըստ որի կպարզեցվի քաղաքացիություն ստանալու կարգը՝ նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված անձանց համար։ Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել «ՌԴ քաղաքացիության մասին» և 



«ՌԴ-ում Այլ քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում։ Բացատրագրում նշվում է, որ օրինագիծը մշակվել է համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի հիման վրա։ Օրինագիծը առաջարկվել է ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի կողմից («Եդինայա Ռոսիա»)։ Ավելի ուշ նրան միացան կուսակիցներ Արտյոմ Տուրովը, Նատալիա Պոկլոնսկայան և Ումախան Ումախանովը։ Մոտ ապագայում օրինագիծը քվեարկության կդրվի Պետդումայում։ Հաշվի առնելով այն փաստը, թե ովքեր են այն մշակել, օրինագծի հաստատման հավանականությունը հարյուր տոկոս է։

loading...

Փակել