Դեկտեմբերի 31-ի գիշերը Ռուսաստանից Հայաստան մեկնող Mercedes Neoplan մակնիշի ավտոբուսը վթարվել է Թբիլիսիի մոտակայքում, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 5 երիտասարդներն ադրբեջանցիներ են:
Ավտոբուսը բախվել է Լադա մակնիշի մեքենային, ինչի հետևանքով տեղում մահացել են Լադայի վարորդը և 4 ուղևորները:
Մահացած ադրբեջանցիները Վրաստանի քաղաքացիներ էին, ծնունդով Սադախլը գյուղից, 19 տարեկան: