Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնական կայքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ նոր զինտեխնիկան համապատասխան փորձարարական աշխատանքներից հետո կտեղափոխվի սահմանային զորանոցներ: