loading...

Ռոբսոնը սև ցուցակում. Կարապետյանի հերթական պարտությունը



Դիտումներ ` 1041
Ռոբսոնը սև ցուցակում. Կարապետյանի հերթական պարտությունը

Ռուսաստանահայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով առավել հայտնի է Ռոբսոն մականվամբ, հայտնվել է ամերիկյան հերթական պատժամիջոցային սև ցուցակում:

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսաստանցի գործարարները հայտնվում են նմանատիպ ցուցակներում: Ռոբսոնն այդ ցուցակում հայտնվել է որպես ռուսաստանյան սուբյեկտ, բնականաբար նրա էթնիկ ծագումը որևէ մեկին այս դեպքում հետաքրքիր չէ:
 



Հայաստանի դեպքում տեղի ունեցածը նշանակալից է նրանով, որ Ռոբսոնը Կարեն և Սամվել Կարապետյանների ներդրողների ակումբի վառ ներկայացուցիչ է:

Առավել էական է, ոչ թե այն, որ Ռոբսոնի շուրջ տեղի ունեցող սկանդալները վնասում են Հայաստանի վարկանիշինի, որքան այն, որ այդ սկանդալները ցույց են տալիս, թե ինչքան անիրատեսական է ներդրողների ակումբ կոչվող կառույցն ըստ էության:


Անհեռանկարային է այդ կառույցը, ոչ թե այն առումով, որ այնտեղ կան կեղտոտ փողեր, այլ որ այդ կեղտոտ փողերն ու դրանց տերերը փաստացի համաշխարհային ուշադրության տակ են ու առավել քան զգուշավոր վարք պիտի ցուցաբերեն:

Ասել է, թե ՝ ներդրողների ակումբի պասիվությունն առավել քան հասկանալի է դառնում թե մասնավորապես Ռոբսոնի շուրջ տեղի ունեցողի, թե ընդհանրապես Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կոնտեքստում:
 

http://lraber.info/?p=20400&l=am


loading...

Փակել