Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից ( Գործի համար` ԵԴ/20035/02/18 ):
Հայցվոր Քոչարյանը մեղադրում է Փաշինյանին հրապարակայնորեն զրպարտության պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար: Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: