loading...

Ռոբերտ Քոչարյանից պահանջել են հանձնել փաստաթղթերը



Դիտումներ ` 3095
Ռոբերտ Քոչարյանից պահանջել են հանձնել փաստաթղթերը

asekose.am-ը գրում է

«Կտրուկ աճել է քաղաքացիների դիմումների քանակը, որը կապված է Ռուսաստանի հետ: Այնտեղ առանց արխիվային տեղեկանքի ոչ ոք չի կարող թոշակ ստանալ: Պատճառն այն է, որ շատ են կեղծ աշխատանքային գրքույկներ ներկայացրել: Այս տարի մոտ 45,000 քաղաքացի այդ հարցով է դիմել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:



Ինչ վերաբերում է հայրենիքում ապրողներին, Ազգային արխիվի տնօրենի փոխանցմամբ՝ նրանք այլևս արխիվ չեն գնում:

«Դիմում են սոցապնախարարություն, իսկ նրանց վերաբերյալ արխիվից տեղեկություն ստանում են էլեկտրոնային եղանակով: Սա ձեռքբերում է: Այս տարի ավարտեցինք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերի ընդունումը, աշխատանքներ ենք տանում, որպեսզի ընդունենք Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը՝ 1998-2008թթ.:

Արդեն ընդունել ենք 1995-2003թթ. ԱԺ փաստաթղթերը: ՀՀ կառավարության ամբողջ փաստաթղթերն արխիվում են»,-նշեց Ամատունի Վիրաբյանը:


Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ ստացել են փաստաթղթեր թվայնացնող մի մեքենա: Արդեն մեծ քարտեզներ, գծագրեր կարող են թվայնացնել: Պատրաստել են արդեն երկրորդ հարմարավետ ընթերցասրահը:

 

http://socialmedia.am/8070.html


loading...

Փակել