loading...

Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար

Դիտումներ ` 1499

Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» գրքում նկարագրված է մեծ բարերար Քըրք Քրքորյանի առաջին այցը Հայաստան: Ծիծեռնակաբերդում Քըրքը հետաքրքիր հարցադրում է արել: Ներկայացնենք այդ դրվագը.

«…Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ, թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արևմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջև, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց. «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք»»:

loading...

Փակել