Քունջութով բուլկի
Բաղադրամասեր
ջուր - 320 մլ,
կաթ - 60 մլ,
խմորիչ - 20 գր թարմ կամ 7 գր չոր,
շաքարավազ - 40 գր,
ձու - 3 հատ,
ալյուր - 740 գր,
աղ - 1 թ/գդ ,
կարագ - 75 գր
Պատրաստման եղանակը
Կաթն ու ջուրը խառնում ենք, ավելացնում շաքարավազն ու խմորիչը և խառնում: Այնուհետև ավելացնում ենք 2 ձվերն ու ալյուրը և փոքր-ինչ պինդ խմոր հունցում: Խմորը 20-30 րոպե թողնում ենք հանգստանա, հետո ավելացնում ենք աղն ու կարագը: Պետք է ստացվի հարթ խմոր, որը խոհանոցային կոմբայնի կեռիկով պետք է խառնենք ևս 10 րոպե: Կաթսան ծածկում ենք սննդային թաղանթով ու թողնում, որ խմորը հասունանա: Խմորը պետք է մեկ ժամում երկու անգամ մեծանա: Հասունացած խմորը հունցում ենք, դնում տախտակին ու հավասար մասերի բաժանում (այս դեպքում՝ 10): Յուրաքանչյուր մասը պարանի պես ձգում և երկարացնում ենք: Պարզ ու թույլ հանգույց ենք անում: Ազատ ծայրերը փաթաթում ենք հանգույցի շուրջը: Բուլկիները շարում ենք տապակի մեջ և 30 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում: Հետո բուլկիների վրա հարած ձու ենք քսում ու քունջութ ցանում: Դնում ենք նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցում ու թխում 15-17 րոպե, մինչև պատրաստ լինելը: