loading...

Քրքումը մեղրով. կարևոր և օգտակար հատկություններ



Դիտումներ ` 5132
Քրքումը մեղրով. կարևոր և օգտակար հատկություններ

Քրքումի օգտակարության մասին խոսում են աշխարհի բոլոր բժիշկները:

Քրքումն առավել օգտակար է հիպերտոնիկների համար՝ արյունը ջրիկացնելու և զարկերակային ճնշումը իջեցնելու ունակության շնորհիվ: Այս համեմունքն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կենսունակ է պահում սիրտ-անոթային համակարգը, կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը և ունի մի շարք այլ  օգտակար հատկություններ:

Պարզվում է, այս համեմունքը համարվում է հզոր բնական հակաբիոտիկ: Ի տարբերություն մի շարք սինթետիկ միջոցների, քրքումը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, չի ազդում աղիքների միկրոֆլորայի և նյութափոխանակության վրա:

Քրքումն ունի հիանալի հակաբորբոքային հատկություններ, այն հիանալի հակակոնցերոգեն է և հակաօքսիդանտ: Իսկ մեղրի հետ միասին այն դառնում է հզոր բուժիչ միջոց: Ընդունեք այն մրսացության առաջին նշանների հայտնվելուն պես:

Բնական դեղամիջոց քրքումով և մեղրով

Խառնեք 100 գր մեղր և 1 ճաշի գդալ քրքումի փոշին: Միասեռ զանգվածը տեղավորեք ապակե բանկայի մեջ:

Ինչպես ընդունել.

Օր 1 – 0.5 թեյի գդալ ժամը մեկ

Օր 2 – 0.5 թեյի գդալ 2 ժամը մեկ

Օր 3 – 0.5 թեյի գդալ օրը 3 անգամ:

Փորձեք կուլ չտալ դեղը, այլ պահել բերանում և ծծել: Եթե ձեզ դուր չի գալիս դրա համը, կարող եք այն ավելացնել թեյի կամ գոլ կաթի մեջ:

Շատ օգտակար է համարվում նաև գոլ ջրի և քրքումի խառնուրդը: 


loading...

Փակել