loading...

Քոչարյանի և ՀՅԴ-ի ընդհանուր արմատը՝ Հոկտեմբերի 27․ այսօր ո՞ւմ է փնտրում «արդար գյուլլեն»

Դիտումներ ` 506
Քոչարյանի և ՀՅԴ-ի ընդհանուր արմատը՝ Հոկտեմբերի 27․ այսօր ո՞ւմ է փնտրում «արդար գյուլլեն»

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ավելի շուտ դրան ՀՀԿ-ի արձագանքը վերջնականապես թաղեց կուսակցության արդիականացման հեռանկարը։ Պարզ չէ՝ ինքնապաշտպանությանը բնա՞զդը խոսեց ՀՀԿ-ի մոտ, թե՞ քաղաքական այլ հաշվարկ, բայց քրեօլիգարխիկ «համերաշխության» այս ժեստը կոսակցությունը թողեց ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի ստվերի տակ, որից մինչև խորհրդարանական ընտրություններն ազատվել հնարավոր չէ, դրանից հետո էլ՝ ռեսուրս չի մնալու, որպեսզի Հանրապետականը կարողանա դուրս գալ խորհրդարանական ընտրությունների ֆիասկոյի փլատակների տակից։

Այլ է ՀՅԴ-ի պարագան։ Շատերն ասում են, որ ավանդական զառամյալ այս կուսակցությունն իզուր «ձեռք ու ոտք» ընկավ, որովհետև բռնվողն ու դատվողը ոչ թե ինքն է, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Ֆորմալ առումով՝ դա այդպես է, բայց խորքային իմաստով՝ դատապարտվում է ՀՅԴ հեռանկարը, որի հիմնադիր հայրերից մեկը դեռ մեկ հարյուրամյակ առաջ գուժում էր կուսակցության առաքելության ավարտը։

Քոչարյանն ու ՀՅԴ-ն դաշնակիցներ են՝ ավելի խորը, ֆունդամենտալ, քան՝ երկրորդ նախագահի կառավարման տարիների անփոխարինելի խորհրդարանական մեծամասնություն համարվող Հանրապետականը։ ՀՀԿ-ից ի՞նչ դաշնակից․ դա նոմենկլատուրայի, կրինմինալի ու օլիգարխիայի հիբրիդ էր, դրա հավաքական քաղաքական ցուցանակ, որի վրա հանգիստ կարելի է գրել Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ կամայական որևէ անուն-ազգանուն, որն իշխանություն է ձևավորում քաղաքականության մերժման հիմքով։

Դաշնակցության պարագան ուրիշ է, որովհետև նա Հայոց Արևելքից Երրորդ հանրապետության դեմ «արշավանքի» եկած Ռոբերը Քոչարյանին սատարող միակ ինստիտուիցիոնալ, այսպես կոչված, գաղափարական ուժն էր՝ բերդից ուղարկած «քսիֆներով» ու Սփյուռքից եկող շրջաբերականներով։ Քոչարյանի ու ՀՅԴ-ի միությունը գաղափարական արմատներ ունի՝ հեղեղված ընդհանուր հանցագործության արյունով։ Քոչարյանն ու դաշնակները ցմահ դաշինքի ուխտ ունեն՝ թղթով չձևակերպված, բայց Նաիրիի դավադիր կրակոցներով հավերժացած, ռուսական «քավորությամբ» օծված։ Դա դաշինք է՝ Երրորդ հանրապետության կործանման մասին։

Հայկական «թերմիդորականությունը» կամ պարտկոմա-դաշնակացական հիբրիդը կառուցված էր Հանրապետության ու սահմանադրականության տոտալ մերժման հենքով՝ «ազգային աչքաչափով»։ Պարտկոմա-դաշնակցական հիբրիդը 88-ի շարժման, Երրորդ հանրապետության թշնամին էր, ընդհանրապես՝ ինքնիշխանության ու հանրապետության ցանկացած դրսևորման թշնամին։ Նրանց պատկերացրած միակ պետական կարգավիճակը ռուսական վասալությունն է՝ հայկական քրեաօլիգարխիայի դեմքով։

Փաստե՞ր եք ուզում։ Բազմաթիվ ու անհամար են։ Եթե Քոչարյանի ու ՀՅԴ-ի համագործակցության ընդհանուր հիմքը Վազգեն Սարգսյանի՝ Երրորդ հանրապետության վերջին թելի, սպանությունը չլիներ, ապա ո՞նց եք պատկերացնում, որ իր արխիվենորւմ մի քանի տասնյակ ֆիդայական խմբապետի՝ Ստամբուլի սալոններում արված կոկիկ լուսանկարների հավաքածու պահող կուսակցությունը բերանը ջուր առած պաշտապաներ Ռոբերտ Քոչարյանին, երբ նա Հայաստանի գույքը դնում էր Պուտինի ոտքերի տակ՝ ընդամենը հարյուր միլիոն դոլար պարտքի դիմաց։ Բա մի արդար մաուզերիստ չգտնվե՞ց՝ ազգադավ Քոչարյանին «արդար գյուլլի» բաժին դարձնելու համար, թե՞ բոլոր փամփուշտներն արդեն պարպվել էին խորհրդարանի դահլիճում, երբ գնդկահարվում էր Երրորդ հանրապետությունը։

Բա մի թասիբով դաշնակացական ընկեր, զենքի վրա երդում տված մի ջիգիթ չկա՞ր, որ կուսակցական սպանված ընկերոջ թասիբը քաշեր ու Ռոբերտ Քոչարյանի մարդասպան թիկնապահի հարցերը լուծեր, որն օրը ցերեկով մահվան «ուղեգիր» ստորագրեց «Բարև Ռոբ» ասած մի միամիտ դաշնակցականի համար։ Ընկերոջ արյունն աննպատակ չթափվեց․ ՀՅԴ-ն իր «վարձը» ստացավ՝ նոր պաշտոնների ու բիզների տեսքով։

Քսան տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին ու ՀՅԴ-ին կապել է հակահեղափոխության մոլուցքը․ նրանք հաջողել են՝ երկու տասնյակ տարի խոշտանգելով Երրորդ հանրապետությունը, միլիարդավոր կարողությունների տեր դարձնելով Քոչարյանին ու մեծ ու փոքր բիզնեսի տեր՝ երևելի ընկերներին։

Թավշյա հեղափոխությունը կասեցրեց Երրորդ հանրապետության դեմ ուղղված պարտկոմա-դաշնակցական ռևանշը։ Ռոբերտ Քոչարյանը բանտ գնալուց առաջ խոստացավ նոր հակահեղափոխություն, ՀՅԴ-ն անմիջապես «զինվորագրվեց» դրան։

Հայ իրականության ամենահեղափոխական կուսակցությունը Հայաստանում հակահեղափոխության գաղափարական ակունքն է՝ իր հակասական կենսագրությամբ, արյունոտ հետագծով, «քաղհալածյալ» Ռոբերտ Քոչարյանի «ազգային» դեմքով։ Մնում է ենթադրել՝ ո՞ւմ է փնտրում հայկական «թերմիդորականության» «արդար գյուլեն», թե՞ ՀՅԴ-ն իսկապես անելիք չունի։

loading...

Փակել