Կարոտախտը կամաց- կամաց նաեւ Քիմ Քարդաշյանին է մոտենում, որը
Twitter-ում իր հին լուսանկարներից մեկն է հրապարակել։
«90-աններ»,- ստորագրել է 36-ամյա Քիմը, որը լուսանկարում ընկերուհու ու քրոջ՝ Քորթնիի հետ է։
Ի դեպ, մինչ Քիմը տարված է հիշողություններով, նրա քույր Քլոեն
փորձում է հարթել շփումը սեռափոխ հայրացու` Քեյթլին Ջեների հետ։
«Ոչ-ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում այն ժամանակվանից հետո, երբ ես Բրյուս Ջեներից վերածվել եմ Քեյթլինի։ Օրերով, ամիսներով ոչ-ոք չի զանգահարում, ոչ-ոք ինձանով չի հետաքրքրվում, չի հարցնում՝ ոնց են գործերս, ոչ-ոք շոուների չի հրավիրում։
Դրա համար ես սկսում եմ մտածել, որ այդ ամենի պաճառն այն է, որ ես փոխել եմ սեռս։ Մենք հեռացել ենք իրարից։ Դուք ինձ այլեւս չե՞ք սիրում»,- հարցրել է Քելթլինը։