loading...

Քիչ առաջ համցանցում տարածվել է այս հաղորդագրությունը,Գայանե Ասլամազյանի ամուսինը բացահայտել է, թե



Դիտումներ ` 5207
Քիչ առաջ համցանցում տարածվել է այս հաղորդագրությունը,Գայանե Ասլամազյանի ամուսինը բացահայտել է, թե

Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած՝ հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքին ներկա են եղել նաեւ Գայանե Ասլամազյանն ու նրա ամուսինը՝ Ջիանի Օնչոն։
 
 
Վերջինս իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել հարսանիքից, որում ելույթ է ունենում Թաթա Սիմոնյանը։
 
Ուշագրավ է, որ Ջիանին մեկնաբանություններից մեկում բացահայտել է, թե հայազգի գործարարը որքան գումար է ծախսել որդու հարսանիքի համար։ Օգտատերերից մեկը տեսանյութի մեկնաբանություններում նշել էր, թե ինքն էլ է նման հարսանիք ուզում, ինչին ի պատասխան Գայանե Ասլամազյանի ամուսնը գրել է. «7.5 միլիոն դոլար է պետք»։
 
 
 
Նշենք, որ Dolby Theatre-ում տեղի է ունենում «Օսկարի» մրցանակաբաշխությունը, սակայն հուլիսի 2-ին այն հյուրընկալել էր ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքը:
 
 
 
Հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ։ Հանդիսությունը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։
 
 Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։
 
Հյուրերի թվում է եղել նաեւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։
 
Հայ օլիգարխի որդու հարսանիքին նաեւ հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հոհաննիսյանն ու Սուպեր Սաքոն, ինչպես նաեւ՝ Թաթա Սիմոնյանը:
 
Dolby Theatre-ում յուրաքանչյուր աստիճան զարդարված է եղել ծաղկային կոմպոզիցիայով: Հյուրերին աստիճանների մոտ դիմավորել են ջութակահարները:
 
Ի դեպ, «Сплетник»-ը գրում է, որ Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաեւ նշված աստղերին հրավիրելու համար տասը միլիոն դոլար է ծախսվել։

loading...

Փակել