Ակտիվիստ Կարեն Պետրոսյանի եպիսկոպոսը Միքայել սրբազանն էր, բայց նա նրան էլ «սևացրեց» Քչերը գիտեն, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հիմնադիր ղեկավար, մասնագիտությամբ տնտեսագետ, Կարեն Պետրոսյանը, շատ վաղուց է, որ ունի, եկեղեցականների վրա մունաթ գալու, ձայն բարձրացնելու, եպիսկոպոսական վարդապետություն անելու, գոռալու և «մատ թափ տալու» սովորությսուն, որով նա փորձում է ամենիքին իրեն ենթարկեցնել:
Այս ամենն է նաև հիմնական պատճառներից մեկը, որ նա ավելի քան 5 տարի առաջ զրկվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) ատենապետի պաշտոնից: Քչերը գիտեն այս ամենի մասին, քանզի հոգևորականները չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել և խայտառակել նրան, քանզի նրա անձը շարունակում էր ասոցացվել ՀԵՀԵԿ-ի և Եկեղեցու հետ:
Կարենի «տաղանդներից» մյուսն էլ, այլ անձերի բարեգործությունների շնորհիվ և Մայր Աթոռի շնորհիվ գործող, բարեգործական ճաշարանների և բարեգործական կազմակերպությունների հաշվին «երևալն» էր և սեր և հայտնիություն վաստակելը:
Պարզվում է, որ նա իր այս «արժանիքներից» ևս չի հրաժարվել անգամ այս վերջին 5-6 տարիների ընթացքում: Երեկ՝ հունիսի 17-ին, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները, որոնց մի մասը Շիրակի թեմից են և Կարեն Պետրասյաի գլխավորությամբ՝ Թեմի առաջնորդ Միքայել սրբազանի մտերիմները, Կ Պետրոսյանի հետ միասին հանդիպեցին Միքայել սրբազանի հետ և ներկայացրեցին իրենց պահանջները: Տեսանյութերից պարզվում է, որ Կարենն այս անգամ ևս չզլացավ ցուցադրել, եպիսկոպոսական վարդապետություն քարոզելու իր տաղանդն ու մյուս շնորհքները:
Միգուցեև նա և նրա ընկերները հուսով էին, որ կկարողանան «նեղը գցել» ու խեղճացնել սիրված հագևոր առաջնորդին, բայց դա նրանց չհաջողվեց: Չհաջողվեց նաև նյարդայնացնել ու «ափերից հանել» սրբազանին: Կարեն Պետրոսյանին չհաջողվեց նաև դուր գալով սրբազանին, վերջինիս մոտ փառասիրություն առաջացնել և համոզել, վերցնել «բարեփոխիչների» ղեկն իր հեղինակավոր ձեռքերի մեջ, այլ ընդհակառակը՝ Միքայել սրբազանը հրապարակայնորեն հրաժարվեց Կարեն Պետրոսյանին իր հոգեզավակը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամը համարելուց: Կարենը ցուցադրաբար լցեք հանդիպման վայրն, ինչով էլ վերջացավ այս «բանակցությունը»:
Այս ամենից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստների կողմից, համացանցում սկսեց սեևացվել նաև Միքայել սրբազանի անունն ու ծախված, վախեցած, դավաճանած անվանվող հոգևորականների շարքում, հայտնվեց նաև Միքայել սրբազանը:
Հայկ Կիսեբլյանի գրառումը