Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարարեց, որ ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ պահեստի գեներալ Վաչագան Ղազարյանը, նույն ինքը՝ Սերժի Վաչոն:Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:
Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի հատկանիշներով ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, իսկ Վաչագա Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և ձերբակալվել է:
310.1 հոդվածը ապօրինի հարստացման մասին է: Ապօրինի հարստանալը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի` հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:
Եթե դատարանը ապացուցված համարի նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը և Վաչագան Ղազարյանի նկատմամբ մեղադրական վճիռ կայացնի, Սերժ Սարգսյանի անվտանգության պետը կդատապարտվի առնվազն 3 տարվա ազատազրկման, իսկ նրա՝ ապօրինի գույքը կբռնագրավվի: