loading...

Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում



Դիտումներ ` 1457
Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում

Խիրոմանտիան հայտնի է դեռ վաղ ժամանակներից։ Marketium.ru կայքը գրում է, որ այն մշակվել է աստղագետների կողմից։

Առաջին անգամ դրա մասին հիշատակվել է չինական գրքերից մեկում, հետագայում այն բավական արագ տարածվել է ամբողջ Արևելյան Ասիայում։ Մի փոքր ուշ այն հասել է նաև Եվրոպա։ Այսօր խիրոմանտիան տարածված է ամբողջ աշխարհում։

Կարդալու միջոցներից մեկը դաստակներն են։ Դաստակներին յուրաքանչյուրս գծեր ունենք։ Ամենից հաճախ հանդիպում են 2-3 գծեր, բայց կարող են լինել նաև 4-ը։ Նրանցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի և կարող է պատմել մարդու կյանքի կարևոր կողմերի մասին։ Իսկ առաջին գծի շնորհիվ կարելի է նկատել առողջության հետ կապված խնդիրները։



Ահա թե ինչ է նշանակում գծերից յուրաքանչյուրը

Առաջին՝ ամենակարևոր գիծը, որը պատմում է մարդու առողջության մասին։ Եթե այն առանց ընդհատումների է և հստակ, նշանակում է՝ ամեն ինչ կարգին է։ Եթե այն վատ է երևում, դա խոսում է մարդու թուլությունների մասին։ Գոյություն ունի նաև սեռային տարբերություն։ Եթե այս գիծը դժվարությամբ է երևում, դա կարող է որոշակի գինեկոլոգիական խնդիրների նշան լինել։ Տղամարդկանց դեպքում կարող են լինել խնդիրներ շագանակագեղձի և ռեպրոդուկտիվ համակարգի հետ։

Երկրորդ՝ այս գիծը չափում է հարստության մակարդակը։ Եթե այն հստակ է, մարդուն սպասվում է վառ և ապահովված ապագա։

 


Երրորդ՝ այս գիծը ցույց է տալիս իշխանության մակարդակը, որը կունենաք։ Որքան լավ է երևում այս գիծը, այնքան արդյունքն ավելի լավն է։ Եթե այն հստակ է և առանց ընդհատումների, դուք շատ ազդեցիկ մարդ կդառնաք։ Երեք գծերի առկայությունը երաշխավորում է, որ մարդը կապրի 69-84 տարի։

Չորրորդ՝ հազվադեպ է հանդիպում։ Այն կապված է երրորդի հետ։ Այս գծի առկայությունը նշանակում է, որ դուք ոչ միայն իշխանություն կունենանք, այլև ամուր դիրք կյանքում, որը ձեզ հետ կլինի ողջ կյանքում։

http://hayinfo.net


loading...

Փակել