loading...

Պուտինը միջամտեց. Մոսկվայում շոկի մեջ են Հայաստանի իրադարձություններից



Դիտումներ ` 2145
Պուտինը միջամտեց. Մոսկվայում շոկի մեջ են Հայաստանի իրադարձություններից

Մի քանի օր շարունակ Հայաստանի ներքին հարցերին չխառնվելու վերաբերյալ հավաստիացումներից հետո Պուտինը զանգել է Կարեն Կարապետյանին:

Կրեմլի կայքում եւ ՀՀ կառավարության կայքում տեղադրված է հետեւյալ հաղորդագրությունը.  «Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:

Այս ձեւակերպումն արդեն ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին իրավիճակին: Ճիշտ է, անորոշ է մնում, թե ով է ասել, սակայն Կրեմլի կայքում նման ձեւակերպման տեղադրումը հանում է այս հարցը: Միեւնույն ժամանակ, հաղորդագրության մեջ շեշտվում է ՀՀ ԱԺ  ապրիլի 2-ի ընտրության արդյունքը, ինչը ուղիղ աջակցություն է ՀՀԿ-ի թեկնածուին:Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան է այցելել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:



Հետաքրքիր է, որ դրանից հետո ՀՀԿ-ն, որ մինչ այդ բավական անորոշ իրավիճակում էր, հստակեցրեց իր դիրքորոշումը. Կուսակցությունը քննարկելու է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը, որից հետո միաձայն քվեարկելու է: Իր հերթին, Սերժ Սարգսյանը հավաքել է կուսակիցներին, նրանց հանգամանալից բացատրել, թե ինչու է հրաժարական տվել, ու փաստացի հայտարարել, որ թողնելու է կուսակցության ղեկավարի պաշտոնը:Կարեն Կարապետյանն, իր հերթին, այս օրերին ակտիվ քննարկումներ ու հանդիպումներ էր անցկացնում: Մոսկվա էր մեկնել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարների հետ:

Հատկանշական է, որ Պուտինի խոսնակը չէր հաստատել այդ լուրը: Բայց դրանից ժամեր անց տեղի է ունենում Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցը: Մոսկվա էր մեկնել նաեւ Էդվարդ Նալբանդյանը:Այսօրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը չի խոսել այս հեռախոսազանգի մասին: Ընդհանրապես, 2 օր Հայաստանում ծավալվում էր հակահեղափոխությունը, եւ շարժման ակտիվիստները բաց թողեցին այդ պահը:Հայկական թավշյա հեղափոխությունը մեծ արձագանք էր գտել Ռուսաստանում ու Արեւմուտքում: Իսկ Ռուսաստանում, դատելով ԶԼՄ-ների ու քաղաքական-փորձագիտական շրջանակների արձագանքներից, իսկական շոկ է եղել:

 


Հայերից թերեւս նման բան չէին սպասում, միեւնույն ժամանակ նկատելի էր մտահոգություն, որ հայկական շարժման անթերի տեխնոլոգիաները կարող են մտնել Ռուսաստան: Բացի այդ, անհանգստություն էր առաջացնում շարժման դրական արձագանքները Արեւմուտքում:Բացի այդ, Պուտինը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանում, եւ դա երեւաց նրա խոսնակի վերջին օրերի արձագանքներից:

Հայաստանի իշխանափոխությունը լուրջ հարված կլիներ նրա վարկին, առավել եւս նա չէր կարող թույլ տալ դա ռուսական ընդդիմության՝ առաջիկա օրերին սպասվող ակցիաների նախօրեին:Այսպիսով, նա իր անձնական շահը բարձր դասեց Ռուսաստանի ռազմավարական հեռանկարից, քանի որ Կարեն Կարապետյանի ընտրության դեպքում Ռուսաստանի վարկը Հայաստանում անդառնալի կորուստ կկրի, ռեգիոնալ ծայրագույն հետեւանքներով:

Ապրիլյան պատերազմից հետո սա կլինի վերջին կաթիլը հայ հասարակության համար:Հայկական շարժումը հաղթեց, այն քաղաքակրթական հզոր հայտ էր: Դա չէր կարող չանհանգստացնել թե Ռուսաստանին, թե բոլոր նրանց, որոնց ձեռնտու չէ Հայաստանի ուժեղացումը: Բայց դա անկասելի է, եւ «ռուսական» իշխանությունը Հայաստանում մի կողմից ընկալվելու է օտար եւ օկուպացիոն, մյուս կողմից ուժեղացնելու է անկախ պետականության ձգտումն ու համոզմունքը Հայաստանում:


http://www.lragir.am/index/arm/0/comments/view/175158


loading...

Փակել