loading...

Պուտինի ուշագրավ ակնարկը Ալիեւին



Դիտումներ ` 1704
Պուտինի ուշագրավ ակնարկը Ալիեւին

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում ընդունել է Ադրբեջանի նախագահ Ալիեւին, որը Մոսկվա է ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացմանը մասնակցելու համար:

Ողջույնի խոսքում Պուտինը ուշագրավ ակնարկ է արել Ալիեւին Մոսկվա այցը այլ երկրների նախագահների հետ ծանոթության առիթ դիտարկելով:

«Հուսով եմ դուք օգտակարությամբ եւ հետաքրքրությամբ կանցկացնեք ժամանակը Մոսկվայում: Հետաքրքրությամբ, որովհետեւ ելնում եմ նրանից, որ խաղը կլինի գեղեցիկ, իսկ օգտակարությամբ, որովհետեւ այստեղ են մեր շատ գործընկերներ, շատ երկրներից, եւ կա նրանց հետ խոսելու, հանդիպելու, ինչ որ մեկի հետ ծանոթանալու հնարավորություն», հայտարարել է Պուտինը:

 



Հիշեցնենք, որ Մոսկվա է ժամանել նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը եւս հանդիպել է Պուտինի հետ: Պուտինը նրան եւս հյուրընկալել է Կրեմլում: Նիկոլ Փաշինյանի այցի առիթն էլ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունն է:

Արդյո՞ք Պուտինը Ալիեւի հետ հանդիպմանը նկատի է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթությունը, այսպես ասած ոչ պաշտոնական շփումների միջոցով, հաշվի առնելով, որ նրանք համատեղ մասնակցելու են արարողություններին:

Պուտինն այլ ուշագրավ ակնարկ էլ է արել Ալիեւի հետ հանդիպմանը, ասելով, որ ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությանը, ապա դրա քննարկման հնարավորությունը կունենան օգոստոսի 30-ին, երբ Ալիեւը այցելի Ռուսաստան: Մինչ այդ, ասել է Պուտինը, կպատրաստվի այդ այցը:


Ըստ ամենայնի, Պուտինն ակնարկել է, որ Ալիեւի հետ այլ խոսակցության ցանկություն չունի:

Փոխարենը նկատելի է, որ Ալիեւն ունեցել է այդպիսի ցանկություն, քանի որ իր խոսքում ասել է, թե շնորհակալ է օգոստոսի վերջին Ռուսաստան այցի հրավերի համար, բայց արդեն այսօր կարող են խոսել ընթացիկ հարցերի մասին: Ալիեւը հայտարարել է նաեւ, թե բոլոր ուղղություններով կա հարաբերության դինամիկ աճ: Նա այդ հարաբերությունը բնորոշել է ռազմավարական գործընկերային, ասելով, որ հույսով են նայում ապագային՝ հարաբերության ավելի խորացման ակնկալիքով:


loading...

Փակել