loading...

Պուտինի անսպասելի քայլը



Դիտումներ ` 1597
Պուտինի անսպասելի քայլը

Դաշնային խորհրդին ուղերձում Վլադիմիր Պուտինն անսպասելի քայլ է արել: Սոցիալ-ժողովրդագրական խնդիրները լուծելու առաջարկից հետո բոլորին թվացել էր, որ այս անգամ չի խաղա մեծապետական նյարդերի վրա: Առավել եւս, նա նշել էր Ռուսաստանի գլխավոր թշնամուն՝ հետամնացությունը:Պուտինը, սակայն, հանկարծ սկսել է պատմել սպառազինության ոլորտում Ռուսաստանի գերիշխանության մասին:

Նոր զենքը կարող է մանեւրել մթնոլորտի խիտ շերտերում: Այն գրեթե անխոցելի է լինելու, արագությունը՝ գերձայնայինը մի քանի անգամ գերազանցող: «Այն ասուպի պես է լինելու», - հայտարարել է Պուտինը եւ ցույց տվել տեսանյութը: Զենքն «Ավանգարդ» են անվանել:Պուտինն ասել է, որ իսկական ճեղքում է լինելու թեւավոր բաղադրիչով նոր զենքը: Նա պատմել է «Կինժալ» համակարգի մասին ու տեսանյութ ցույց տվել:



Այդպիսի զենք ունենալը շատ կարեւոր է, այն «իդեալական է» եւ գրեթե անխոցելի, արեւմտյան երկրները ցանկանում են ունենալ դրանից: «Այդ զենքը, անկասկած, լուրջ առավելություններ է տալիս զինված պայքարի ոլորտում: Դրա հզորությունը, ինչպես նշում են մերձ ռազմական փորձագետները, կարող է հսկայական լինել, իսկ արագությունն անխոցելի է դարձնում ներկայի ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի համար, քանի որ հակահրթիռները, պարզ ասած, դրանց հետեւից չեն հասնի», - հայտնել է Պուտինը: «Թռիչքի ժամանակ էներգատեղակայանքը հասել է նշված հզորությանը, ապահովել քարշակման անհրաժեշտ մակարդակ:

Հրթիռի արձակումը եւ ցամաքային փորձարկումների համալիրը թույլ են տալիս սկզբունքային նոր տեսակի սպառազինության ստեղծմանն անցնել՝ միջուկային զենքի ռազմավարական համալիր, որն ունի միջուկային էներգատեղակայնքով զինված հրթիռ», - ասել է նա:Ռուսաստանում անօդաչու սարքեր են մշակվել, որոնք արագությամբ գերազանցում են սուզանավերին ու տորպեդոներին: Սա պարզապես ֆանտաստիկա է, ասել է Պուտինը:

 


Վլադիմիր Պուտինը փաստացի ներկայացրել է ապագա Ռուսաստանի վեկտորը՝ հետամնաց, ժողովրդագրական առումով թերզարգացած, սակայն ռազմականացված երկիր ամենահզոր զենքով, որի միջոցով կարող է ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական խնդիրներ լուծել:Ճիշտ է, նա ասել է նաեւ, որ Ռուսաստանն առաջինը չի սկսի:

Երեկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինային ամերիկյան սպառազինության առաջին մատակարարումը՝ մասնավորապես հակադիպուկահարային համալիրները, տեղ կհասնեն մի քանի շաբաթից:

Հատկանշական է, որ խոսքը հակադիպուկահարային զենքերի մասին է, որովհետեւ ռուս «կանաչ մարդուկները» Ուկրաինային հիմնական վնասը հասցնում են ոչ թե Իսկանդերներով, այլ դիպուկահար հրացաններով: Ուկրաինան նաեւ Ջավելին հակատանկային համալիրներ կստանա:


http://www.lragir.am/index/arm/0/politics/view/171201


loading...

Փակել