Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հստակ գիտակցում է իրեն վստահված աշխատանքի ողջ պատասխանատվությունը․
«Միանշանակ հստակ գիտակցում ենք և կիսում ենք մոտեցումները, որը դուք առաջարկեցիք։ Կարծում եմ՝ առաջադրանքը բավականին հստակ էր։ Ես կարծում եմ՝ պետական մարմիններում և, ամենակարևորը, շատ հստակ գիտակցում են, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում։ Հստակ գիծ է քաշված։
Բոլորս գիտենք՝ ինչից է պետք ձերբազատվել, և մենք հաստատուն և վճռական քայլերով գնալու ենք էս ուղղությամբ»,- Կառավարության ներկայացուցիչներին ասաց Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետեր՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է փոխվարչապետերին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: