Տարվա շոգ եղանակին փողոցում պատրաստվող և վաճառվող սնունդը օրգանիզմի համար շատ վտանգավոր է, դա հավասարազոր է թույն ընդունելուն:
Ինչո՞վ է վտանգավոր փողոցային սնունդը:
Շաուրման կարող է սննդային թունավորման, դիզենտերիայի, սալմոնելոզի, նույնիսկ որովայնային տիֆի առաջացման պատճառ դառնալ, հատկապես, եթե այն պատրաստում է ոչ պրոֆեսիոնալ խոհարարը ոչ մասնագիտացված վայրում:
Հոթ դոգը կարող է ախտահարել աղիները,առաջացնել այրոց, գաստրիտ, քրոնիկական գլխացավեր:
Ամռանը պետք է խուսափել կրեմով թվածքներից, դա կարող է դիզենտերիայի, սննդային ինֆեկցիայի պատճառ դառնալ:
Ուտել թե չուտել, յուրաքանչյուրի ընտրույունն է, բայց նա, ով տեղեկացված է, նա պաշտպանված է: