Պիցցա սնկով՝ ընդամենը 20 րոպե և դուք կհամտեսեք ամենահամեղ և շատ արագ պատրաստվող պիցցան։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ՝
Ալյուր -250 գ
Արևածաղկի ձեթ -2 ճաշի գդալ
Ջուր - 120 մլ
Աղ - 1 պտղունց
Չոր խմորիչ - 1 թեյի գդալ
Շամպինիոններ - 150 գ
Լոլիկ -2 հատ
Պանիր - 200 գ
Քայլ 1
Նախապատրաստել անհրաժեշտ բաղադրամասերը։
Քայլ 2
Ալյուրը, աղը եւ խմորիչը խառնել, լցնել ջուրը:
Քայլ 3
Խմորը հունցել, դնել խորը ամանի մեջ, ծածկել սրբիչով եւ պահել տաք տեղում 30 րոպե։
Քայլ 4
Կտրել սունկն ու լոլիկները, այնուհետև լոլիկները համեմել աղով և ձեթով, ապա գեղեցիկ դասավորել խմորի վրա և եփել 210°C ջեռոցում, 15-20 րոպե։