loading...

Պիցցա սնկով․ Պատրաստեք շատ արագ



Դիտումներ ` 92
Պիցցա սնկով․ Պատրաստեք շատ արագ

Պիցցա սնկով՝ ընդամենը 20 րոպե և դուք կհամտեսեք ամենահամեղ և շատ արագ պատրաստվող պիցցան։

 



ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ՝

Ալյուր -250 գ

Արևածաղկի ձեթ -2 ճաշի գդալ

Ջուր - 120 մլ

Աղ - 1 պտղունց

Չոր խմորիչ - 1 թեյի գդալ

Շամպինիոններ - 150 գ

Լոլիկ -2 հատ

Պանիր - 200 գ

 

 

 


Քայլ 1

Նախապատրաստել անհրաժեշտ բաղադրամասերը։

 

 

Քայլ 2

Ալյուրը, աղը եւ խմորիչը խառնել, լցնել ջուրը:

 

 

Քայլ 3

Խմորը հունցել, դնել խորը ամանի մեջ, ծածկել սրբիչով եւ պահել տաք տեղում 30 րոպե։

 

Քայլ 4

Կտրել սունկն ու լոլիկները, այնուհետև լոլիկները համեմել աղով և ձեթով, ապա գեղեցիկ դասավորել խմորի վրա և եփել 210°C  ջեռոցում, 15-20 րոպե։

 

loading...

Փակել