loading...

Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը դատարանում.ով է սպանել ոստիկանին



Դիտումներ ` 871
Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը դատարանում.ով է սպանել ոստիկանին

hayeli.am-ը գրում է.

Շենգավիթի դատարանում «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ պաշտպաններից Տիգրան Եգորյանը խնդրել է կես ժամով ընդմիջել նիստը:

 



Մինչ նիստը ընդմիջելը, Պավել Մանուկյանը հայտնեց, որ հայտարարություն ունի անելու:Նա նշեց, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը:Խոսքը ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մասին է:


Պավել Մանուկյանը եւս մեկ անակնկալ հայտարարությամբ   հանդես եկավ  ՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատի գրոհի հեղինակն էլՄխիթար Ավետիսյանն է,ասաց նա:

http://hayeli.am/article/1102795


loading...

Փակել