Պատրաստվում է շատ արագ, իսկ նրանից կտրվելը պարզապես դառնում է անհնար։
Բաղադրիչներ՝
2 կիտրոն,
2 ձու,
40 գրամ կարագ,
100 գրամ շաքար և ցանկության դեպքում մի փոքր վանիլ։
Պատրաստումը՝
1. Մաքրեք կիտրոնները կեղևից (կեղևը մանր քերիչով քերում ենք և ավելացնում կրեմին հոտի համար), կիտրոնի հյութը քամում ենք, խառնում շաքարի հետ, մինչև վերջնական լուծվելը։ Փորձում ենք։ Եթե քաղցրը բավարար չէ, ապա ավելացրեք շաքար։
2. Ձուն հարում ենք առանձին (ավելի լավ է ձեռքով, քան հարիչով), անկացնում ենք մաղի միջով, ավելացնում կիտրոնի հյութ շաքարի հետ միասին։ Նորից մանրակրկիտ խառնում ենք։
3. Եթե դուք չեք սիրում կեղևը կամ պարզապես ուզում եք ամբողջովին միատարր զանգվածով կրեմ ստանալ, ապա թողեք, որ կրեմը մնա 20 րոպե, իսկ հետո քամեք այն. այդ ժամանակ ոչ պետքական կեղևը հնարավոր կլինի դեն նետել, իսկ ձեր կրեմը կլինի նուրբ։
4. Լցնում եք քաղցրավենիքը կաթսայի մեջ, ավելացնում կարագ և եփում մինչև պնդանալը՝ չմոռանալով խառնել։ Լցնում ենք ապակե տարայի մեջ և վայելում։
Բարի ախորժակ