loading...

Պատրաստում ենք «Մրջնաբույն». արագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմս



Դիտումներ ` 7451
Պատրաստում ենք «Մրջնաբույն». արագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմս

Պատրաստում ենք «Մրջնաբույն». արագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմս

Բաղադրիչներ՝

ալյուր – 3,5 բաժակ,
շաքարավազ – կես բաժակ,
թթվասեր – 200 գ,
կարագ- 200 գ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես .թ գդ.,
եփած խտացրած կաթ – 1 տուփ,
վանիլ

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել, վրան ավելացնել սոդան: Ավելացնել փափկած կարագը, շաքարավազը, թթվասերն ու խառնել: Խմոր հունցել, բաժանել գնդերի և սառեցնել սառցախցիկում: Սառած գնդերը հանել, քերիչով անցկացնել, ջեռոցի տապակի մեջ լցնել, բովել: Անընդհատ խառնել, որպեսզի խմորի գնդիկները համաչափ թխվեն: Այսպես հերթով թխել բոլոր գնդերը, թողնել սառչեն:

Կրեմի կարագը լավ հարել, գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը: Երբ կրեմը համասեռ դառնա, ավելացնել վանիլը: Խորը թասի մեջ լցնել խմորի փշուրները, կրեմը, լավ խառնել: Ապա ձեռքերով ձև տալ, կարելի է մեկ ամբողջական տորթ ձևավորել, կարելի է կոների տեսքով թխվածքաբլիթներ անել կամ դնել ձևավոր կաղապարների մեջ: Դնել սառը տեղ, ապա զարդարել քերած շոկոլադով: ՄՐՋՆԱԲՈՒՅՆԸ պատրաստ է և կարելի է արդեն մատուցել:


loading...

Փակել