loading...

Պատրաստենք թարմացնող և նիհարեցնող սմուզի տանը



Դիտումներ ` 813
Պատրաստենք թարմացնող և նիհարեցնող սմուզի տանը

Վերալիցքավորեք ձեզ գարնանային տրամադրությամբ և վիտամիններով՝ լավագույն մրգերից ու բանջարեղեններից պատրաստած սմուզիով։

ԲԱՆԱՆԻ ՍՄՈՒԶԻ

Ամենապարզ սմուզիի բաղադրատոմսը ներառում է հատապտուղներ, որոնք գրեթե միշտ գտնվում են ձեռքի տակ:

Մաքրում ենք 2 բանան, կտրում ենք և  պահում սառնարանում 15-20 րոպե:

Հարիչով հարում ենք խնձորը, 7 մեծ ելակ կամ ազնվամորի և ավելացնում սառեցված բանանը:

Ավելացնում ենք 100 մլ կաթ և խառնում մինչև միատարր զանգվածի վերածվելը: 

 

 

 

 

 



ԿԱՆԱՉ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ամենահամեղ և թարմացնող սմուզին համարվում է թարմ բանջարեղեններից պատրաստվածը։

Վերցրեք 150գ կաղամբ, մեկ վարունգ, ավելացրեք անանաս 150գր, 150 մլ սառեցված կանաչ թեյ, մեկ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ ազացած  իմբիրի արմատ: 

Ամբողջը հարեք և վայելեք ձեր առողջարար սմուզին։

 

 

loading...

Փակել