Պատրաստենք շատերիս կողմից սիրված անչափ համեղ աջարական խաչապուրի
Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր - 300գր
կաթ - 200մլ
խմորիչ - 6գր
ձու - 1/2 հատ
շաքարավազ - 1/2թ/գդ
աղ - 3/4ճ/գդ բուսայուղ - 1/2ճ/գդ
Միջուկի համար՝ պանիր քերած - 200 գր (սուլուգունի կամ ցանկացած այլ)
ձու - 2 հատ
Վրայի շերտի համար՝ ձու - 5 հատ
կարագ - 40գր
Պատրաստման եղանակ Բաղադրիչները նախատեսված են 5 հատ ձեռքի ափի չափով խաչապուրիի ստացման համար: Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել փափուկ և միատարր հարթ խմոր:Խմորը բաժանել 5 հավասար մասի և կլորացնելով գունդ սարքել: Գրտնակով օվալաձև բացել առաջին գունդը:
Ռուլետի նման փաթաթել 2 կողմից, ապա սեղմելով և թեքելով կպցնել ծայրի մասերը:Տեղափոխել ջեռոցի տապակի վրա, որը նախապես պետք է պատել պերգամենտային թղթով: Այնուհետև խմորի 2 փաթափված մասերը ձգելով բացել, որպեսզի խմորը նավակի տեսք ստանա: Կես ձուն հարել, ապա քսել խմորի ամբողջ մակերեսի վրա: Քերած պանիրը խառնել միջուկի համար նախատեսված 2 ձվի հետ: Ստացված ՛՛նավակի՛՛ մեջ լցնել պանրի 1/5-րդ մասը և տեղափոխել ջեռոց եփվելու 10րոպե 200աստիճանում մինչև խմորի ոսկեգույն դառնալը:
Այնուհետև հանել խաչապուրին ջեռոցից, դանակով փոս անել պանիրի մեջտեղում, վրան կոտրել 1 հատ ձու և տեղափոխել ջեռոց ևս 5րոպեով:
Արդեն պատրաստի աջարական խաչապուրին հանել ջեռոցից, վրան դնել 1 փոքրիկ կտոր կարագ և անմիջապես անցնել համտեսելուն: Նույնը կատարեք խմորի մյուս 4 գնդերի հետ